«Ալաշկերտը» հաղթեց «Վանին», «Արարատը»` ԲԿՄԱ-ին. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

«Ալաշկերտը» հաղթեց «Վանին», «Արարատը»` ԲԿՄԱ-ին. ՀՀ ֆուտբոլի Պրեմիեր լիգա

Երկու հանդիպումով այսօր մեկնարկեց Fastex Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրը:

Առաջինը հարաբերությունները պարզեցին Երևանի «Ալաշկերտն» ու Չարենցավանի «Վանը»: Դաշտի տերերը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարան, չնայած հանդիպման 44-րդ րոպեից նրանց պաշտպան Տիմուր Ռուդոսելսկին կարմիր քարտ ստացավ և թիմին թողեց 10 հոգով: Ավելին, հյուրերը հեղինակության գոլը կարողացան խփել միայն 90+8 րոպեին:

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտը» վաստակեց 45 միավոր և ամրամպնդվեց 4-րդ հորիզոնականում: «Վանը» 30 միավորով գտնվում է 5-րդ հորիզոնականում:

Օրվա երկրորդ խաղում ԲԿՄԱ-ն ընդունեց «Արարատին»: Հանդիպման 58-րդ րոպեին Ռազմիկ Հակոբյանի խփած միակ գոլը հաղթանակ բերեց արարատցիներին: «Արարատը» վաստակեց 28 միավոր, շրջանցեց իր սկզբունքային մրցակից «Շիրակին» և բարձրացավ 6-րդ տեղ: ԲԿՄԱ-ն երրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում և վաստակած 17 միավորով առայժմ եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Տուրի մնացած երեք խաղերը կկայանան ապրիլի 10-ին և 11-ին: