Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է առաջնահերթություն մնալ․ Միացյալ Նահանգների պաշտոնյա

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շարունակում է առաջնահերթություն մնալ․ Միացյալ  Նահանգների պաշտոնյա

 

Հարավային Կովկասում խաղաղությունը ԱՄՆ-ի համար շարունակում է առաջնահերթություն մնալ։ Մամուլի ասուլիսին ասել է Միացյալ Նահանգների պետական քարտուղարության մամուլի խոսնակի առաջին տեղակալ Վեդան Պատելը։

Ճեպազրույցի ժամանակ լրագրողը հիաշատակել է սեպտեմբերին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունը, որ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են Վաշինգտոն գործուղել իրենց պաշտոնյաներին բանակացությունների համար։ Նա հարցրել է, թե Վաշինգտոնը դեռևս երկու երկրների միջև բանակցությունների համար հնարավոր տարբերակ է։

«Այն ամենից զատ, ինչ, իհարկե, կատարվում է աշխարհում, և ինչը շատ մեծ ուշադրության է արժանանում այս սենյակում, երկու երկրների միջև խաղաղությունը շարունակում է մեզ համար, պետքարտուղար Բլինքենի համար առաջնահերթություն մնալ», - պատասխանել է պաշտոնյան։