Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին

Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: Հայտնել է նրա գրասենյակը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100.000 փախստականների հիմնական կարիքները և դրանց բավարարմանն ուղղված Կառավարության ջանքերը:

Փոխվարչապետը Լուիս Բոնոյին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` ընգծելով դրա իրականացման արդյունքում տարածաշրջանի զարգացման հեռանկարները: