Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունների նոր փուլի վերսկսման հնարավորության մասին

Blog Image

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին չի բացառել մոտ ապագայում Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցությունների վերսկսումը։

«Մենք կարող ենք հստակեցնել բանակցությունների մոտ ապագայում վերսկսման մոտավոր ժամկետները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է ցանկացած նախաձեռնություն, որը կօգնի համաձայնության հասնել»,- ասել է իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը։

Պատասխանելով Վիեննայում միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսմանը վերաբերող հարցին, Քանանին հայտարարել է․

«Իրանը բանակցային գործընթացը, համապարփակ և կայուն համաձայնագիր կնքելու համար, համարում է ողջամիտ և տրամաբանական։ Այն մեր տնտեսական շահերի երաշխավորն է։ Վերջին օրերին հաղորդագրություններով ենք փոխանակվել և Ջոզեպ Բորելը առաջարկել է տեքստ, որը հիմնված է նախկին բանակցությունների վրա։ Բոլոր կողմերը, այդ թվում Իրանը, ստացել են այդ տեքստը։ Իրանական կողմը ուշադիր ուսումնասիրել է տեքստը և ներկայացրել է իր առաջարկները»,- ասել է նա։

Անդրադսառնալով Իրանի և Ֆրանսիայի նախագահների զրույցին, Քանանին հայտնել է ֆրանսիական կողմի և մի քանի երկրների արտաքին գործերի նախարարների ջանքերի մասին, որոնք ուղղված են կողմերի հայացքների համընկնմանը։

Նա չի բացառել պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների վերսկսման հնարավորությունը և ընդգծել է, որ դա կախված է հակառակ կողմի՝ ԱՄՆ-ի կամքից։ Ըստ նրա ԱՄՆ պետք է հայտնի իր պատրաստակամությունը կայուն համաձայնության հասնելու հարցում։

«Համաձայնության հասնելը Իրանը համարում է կարևոր ռազմավարություն»,- հավելել է դիվանագետը։

Send