Դուք ժողովրդին քայլացնում եք, բայց երբ ժողովրդին ստիպողաբար աքսորում են, նրանց կողքին չեք, անգործության եք մատնված․ Հովհաննես Իշխանյան `ընդդիմությանը

Աղավնոյում գրեթե բնակիչ չի մնացել, բայց ռուս խաղաղապահները ճանապարհից դեռ հենակետերը չեն տեղաշարժել։ Այս մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց վավերագրող, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը, ով երեկ է վերադարձել Աղավնոյից։

Նա ընդգծեց, որ կոնկրետ գյուղում ադրբեջանական զինվորականներ չի տեսել։

Հովհաննես Իշխանյանը նշեց նաև, որ թեև քաղաքացիները փորձում էին ինքնապաշտպանություն կազամակերպել, Աղավնոյում մարդկանց հոսք կար, բայց լայն հասարակական համախմբում չկար, զարմանալի է, որ այդ տրամադրությունները չփորձեցին ստեղծել նաև ընդդիմադիրները։

Ըստ նրա՝ ընդդիմությունը ամբողջությամբ մատնված էր անգործության։

«Հայկ Խանումյանի այցից հետո նրանք համոզված էին, որր այլևս անելիք չկա, հանձնվելու է և այլն։ Ցավով եմ ասում, Հայաստանի կողմից այն աջակցությունը, որը պիտի լիներ, չկար։ Եթե դուք ժողվրդին քայլացնում եք, դուք եք գալու իշխանության, գալուց հետո ճիշտ է, պետք է գործ անենք, բայց նաև վայելելու եք չէ՞։ Դուք քայլացնում եք ժողվրդին, բայց երբ որ ժողովրդին ստիպողաբար աքսորում են, դուք չեք լինում նրանց կողքին, ինչպես կարելի է հասկանալ։ Սա կարելի է հասականալ, որ եթե նրանք գան իշխանության, հավանաբար, միայն կվայելեն իշխանությունը»,-ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում