Ադրբեջանի ու Թուրքիայի պարտադրանքով պայմանագիրը ոչ թե խաղաղության, այլ կապիտուլացիոն ակտ է լինելու․ Դավիթ Գալստյան

Պետք է հասկանալ, թե Նիկոլ Փաշինյանի հիշատակած խաղաղության պայմանագիրն ինչ կետերից է բաղկացած: Եթե դա լինելու է Ադրբեջանի և Թուրքիայի պարտադրանքով, ապա այն չի լինելու խաղաղության պայմանագիր, այլ լինելու է կապիտուլացիոն ակտ։ Այս մասին այսօր MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և ՀՀ ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանը Հայաստանում գտնվող Արցախի խորհրդարանի պատվիրակության հետ քննարկել էին Հայաստանում և Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին առնչվող մանրամասներ: 

«Եթե հանրությանն իրենց խաղաղության պայամանագրի կետերը չեն ներկայացնում և հանրության կարծիքը չեն հարցնում, ապա պարտադրված խաղաղություն չի կարող լինել»,-ասաց նա։ 

Գալստյանի խոսքով՝ ժողովուրդը պետք է համախմբվի, իր կարմիր գծերը սահմանի և հետևողական լինի, որ օրվա իշխանությունն այդ կարմիր գծերը չտրորի։ 

Մանրամասները՝ տեսանյութում 

Լիաննա Թորոսյան