Իսկ ո՞վ ասաց, որ նախագահները կոնսենսուսի չեն եկել, պետք է զգուշավոր լավատեսություն ունենալ․ Արտակ Զաքարյան

«Ամեն օր գիշերը մարդիկ խաչակնքվում են՝ մտածելով՝ խաղաղ կլուսացնեն, թե՞ պատերազմ կլինի: Ինչպե՞ս կարող են մարդիկ այսպես ապրել, ինչպես կարող են հանդուրժել այս բոսյակ իշխանություններին»,- MediaHub.am-ի տաղավարում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։ 

Նա ընդգծեց, որ այս 4 տարիների ընթացքում ընդդիմությունը ևս սխալներ է գործել, բայց իշխանության գործողությունները պետության համար մահացու են եղել, դրանք եղել են կանխամտածված, թշնամու հետ գաղտնի պայմանավորվածությունների արդյունք։ Անդրադառնալով վեհափառի, ՀՀ, ԱՀ նախկին նախագահների հանդիպմանը և պնդումներին, թե նախագահները այդպես էլ կոնսենուսի չեն եկել, Արտակ Զաքարյանն ասաց․ 

«Իսկ ով ասաց, որ կոնսենսուսի չեն եկել»:

Անդրադառնալով դիտարկմանը, իսկ որն է հապաղելու պատճառը, ինչո՞ւ միասանական հայտարարությամբ հանդես չեն գալիս, Արտակ Զաքարյանն ասաց․ 

«Հապաղելու խնդիր չկա։ Մարդկանց կարելի է հասկանալ․ ունենալով տարբեր մոտեցումներ, աշխարհայացք Հայաստանի զարգացման, Արցախի խնդրի կարգավորման դետալների վերաբերյալ, բոլորն էլ հասկանում են, որ վերջին հույսն իրենց միասնական գործողություններն են մնացել։ Բոլորն էլ ծանրակշիռ, խոշոր կարգի քաղաքական գործիչներ են և՛ Հայաստանի, և՛ ԱՊՀ-ի մասշտաբով»,-ասաց նա։ 

Արտակ Զաքարյանի խոսքով ՝ պետք է զգուշավոր լավատեսություն ունենալ, այս պահին այլ ձևաչափ գոյություն չունի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Անի Գևորգյան