ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հրահանգել է իր դիվանագետներին ամբողջ աշխարհում դադարեցնել վիզաների տրամադրումը Աֆղանստանի քաղաքացիներին, ասվում է Պետդեպարտամենտի հեռագրում, որի հետ ծանոթացել է Reuters-ը։
Այսպիսով, փաստացիորեն կասեցվել է հատուկ ներգաղթի ծրագիրը այն աֆղանցիների համար, որոնք իրենց երկրի 20 տարվա օկուպացիայի ընթացքում օգնել են Միացյալ Նահանգներին։
Ուրբաթ օրը բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին ուղարկված հեռագրում նշվում է, որ անմիջապես ուժի մեջ մտնելով՝ հյուպատոսական աշխատակիցներին պարտադրվում է մերժել ցանկացած դիմում՝ թե՛ ներգաղթի, թե՛ ոչ ներգաղթի վիզայի համար, ներառյալ հատուկ ներգաղթի վիզաների դիմումները։
