Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ձնաբքի պատճառով ավելի քան 8000 չվերթ է հետաձգվել․ ԱՄՆ

Blog Image

FlightAware մասնագիտացված պորտալի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում առնվազն 8000 չվերթ չեղարկվել կամ հետաձգվել է անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։

Պորտալի տվյալներով՝ նոյեմբերի 30-ին 7460 չվերթ հետաձգվել է, իսկ ևս 664 չվերթ՝ չեղարկվել։

Ավելի վաղ կանխատեսել էին ձյան և ցուրտ եղանակի մասին ԱՄՆ մի քանի նահանգներում։ CBS News-ի տվյալներով՝ ամենաշատ չվերթների ուշացումներ և չեղարկումներ գրանցվել են Բոստոնի, Մասաչուսեթսի, Դետրոյթի, Միչիգանի, Մինեապոլիսի, Մինեսոտայի, Նյու Յորքի և Չիկագոյի (Իլինոյս) օդանավակայաններում։

Send