Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բժիշկը զգուշացրել է ուղեղի համար այս մթերքի վտանգների մասին

Blog Image

Ալկոհոլը հանգեցնում է ուղեղի բջիջների քայքայման, ասել է Պիրոգովի համալսարանի անատոմիայի և մորֆոլոգիայի ինստիտուտի օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի դոցենտ Ալեքսեյ Ռեշետունը։

Նրա խոսքով, ինչպես հաղորդել է «Լենտա»-ն, վերականգնման գործընթացը երկարատև կլինի։

«Քանի որ նեյրոնները բարձր կազմակերպված բջիջներ են, դրանց վերականգնման գործընթացը բավականին երկարատև է։ Սա նման չէ, օրինակ, մաշկի կամ ստամոքս-աղիքային լորձաթաղանթի էպիթելի, որը բավականին արագ վերականգնվում է», - նշել է նա։

«Սա շատ երկար գործընթաց է»։

Նա պարզաբենել է, որ ալկոլոհլի կանոնավոր օգտագործումը քայքայում է ուղեղը սնուցող փոքր անոթները, ինչը հանգեցնում է թթվածնի սովի այդ հատվածներում։ Արդյունքում, խմողները կարող են խնդիրներ ունենալ ռեակցիաների, քնի, հիշողության և վարքի հետ։

Send