Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բժիշկը զգուշացրել է, թե ինչպիսի սթրեսն է կարող մահվան պատճառ դառնալ

Blog Image

Երկարատև սթրեսը կարող է հանգեցնել լուրջ առողջական հետևանքների, այդ թվում՝ հաշմանդամության և մահվան, այս մասին «Գազետա»-ին բժիշկ Ֆյոդոր Եվդոկիմովը:

Ինչպես բացատրել է մասնագետը, սթրեսը զարգանում է երեք փուլով: Անհանգստության առաջին փուլը ուղեկցվում է ադրենալինի արտազատմամբ, որը սրտանոթային հիվանդություններով մարդկանց մոտ կարող է առաջացնել ճնշման կտրուկ անկում, տախիարիթմիա և միոկարդի սնուցման վատթարացում: Երկրորդ փուլում օրգանիզմը հարմարվում է ազդեցությանը, բայց եթե սթրեսի գործոնը չի վերացվում, սկսվում է երրորդ փուլը՝ տագնապը կամ հյուծվածությունը:

Բժշկի խոսքով՝ հենց այս փուլում է նվազում ադապտացիոն հորմոնների ակտիվությունը, նվազում է արյան ճնշումը և մարմնի ջերմաստիճանը, և հյուսվածքներում կուտակվում է կաթնաթթու: Որքան երկար է տևում այս վիճակը, այնքան ավելի լուրջ են օրգանների և հյուսվածքների վնասները, ինչը, ի վերջո, կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների։

Մասնագետը նշել է, որ սթրեսի նկատմամբ դիմադրողականությունը տարբեր է մարդկանց մոտ, և գրեթե անհնար է կանխատեսել օրգանիզմի արձագանքը ցնցմանը։ Չնայած սթրեսի հետ գործ ունենալու վերաբերյալ համընդհանուր խորհուրդ չկա, բժշկի խոսքով՝ կարող են օգնել փիլիսոփայական սկզբունքները, իրավիճակի ընդունումը և այն գիտակցումը, որ դժվարությունները կարող են մարդուն ավելի ուժեղ դարձնել։

Send