Փաշինյանի ժամեր տեւած ասուլիսը ոչ այլ ինչ էր, քան իր՝ յոթ տարի նույն դասարանում մնալու ինքնախոստովանությունը։ Առաջին հայացքից, կարծես, երկիր ներկայացնող անձը, իր վրայից բոլոր պատասխանատու քայլերը վիժեցրեց, փոխարենը կրկին ու կրկին ինքնախոստովանական ցուցմունքներ տվեց։
Իհարկե, Նիկոլի մտքերը հայերենից դժվար է թարգմանել, բայց այդ «բարդ» գործը վերլուծելու տեսանկյունից փորձենք ջանք չխնայել ու ամեն դեպքում վերլուծել։ Արցախի հարցում որեւէ նշանակալի առաջընթաց, ավելին` Ղարաբաղ ասող անձը, անգամ չի էլ ցանկանում անդրադարձ կատարել պատճառներին, արցախահայության իրավունքներին, վերադարձին եւ այլնին։ Այս մարդը ոտքից գլուխ աշխատում է թշնամու օրակարգով եւ վե՛րջ։ Այն դեպքում, որ 2018 թ-ին հենց ինքն էր հայտարարել, թե՝ «ես մանդատ չունեմ Արցախի հարցը լուծելու գործում»։ Իհարկե չուներ, բայց քանի որ ո՛չ Սահմանադրությունը, ո՛չ խիղճը, այլ միմիայն առևտուր էր՝ պետք էր անպայմանորեն վրա գար։ Եվ հիմա ունենք այն, որ ոչինչ էլ չունենք։
Առավոտյան տեղեկացանք, որ Արցախի պետական ինստիտուտների տեղակայման վայրի կարգավիճակ ունեցող շենքը՝ Արցախի ներկայացուցչությունը, պետք է խլեն Արցախի հարցերով զբաղվող բարձրաստիճան պաշտոնյաների եւ արցախահայության ձեռքից։
Արցախի անունը լսել չի ուզում, անգամ վատանում է այն մտքից, որ մեկը հանկարծ Արցախի մասին է խոսում, լավ իմանալով, որ դավաճանել ու մի ամբողջ սերնդի մատաղ է արել, եւ Արցախի Հանրապետությունը նվեր արել թշնամուն։ Արցախի էջը այս ազգակործան պատուհասի համար այլեւս փակ է։
Հղի կնոջը իր չծնված բալիկի հետ սպանողին համառ չտեսնողն ու պատասխանատվությունից խուսափողը, ասուլիսի ժամանակ հայտարարում է, թե դա իր շարասյունը չէր, այլ ՀՀ վարչապետի ծառայողական մեքենան, ու զարմանում՝ «ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ»: Թե ինչ կապ ունի՝ դա թողնենք ապագայում արդարադատությանը։ Ստացվում է, որ իր անվտանգության մեքենան կամ շարասյունն էր այսօրվա ասուլիսը վարում, այլ ոչ թե՛ Նիկոլը, որը հանդիսանում է ոչ բարով ՀՀ վարչապետ։
Աստծո ու իր միջնորդը, ըստ ասուլիսի հասկացանք, որ էլի ինքն է, եւ ինքը հանդիսանալով ամենակարող «տեր» Նիկոլ, որոշել է ազատագրել Վեհարանը։ Սա ոչ այլ ինչ է, քան ռեպրեսիա, ոչ միայն պետության, այլ նաեւ եկեղեցու դեմ, ավելին, բոլշեւիկյան ժամանակներում անգամ չի եղել նման հարձակում եկեղեցու վրա, որը տեսանք օրեր առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Եվ սա ցինիկաբար այսօր հայտարարում է, որ ինչ անում է, եկեղեցու համար է անում: Ասել է թե՝ ինչպես արեց Արցախի համար, որը կորցրեցինք (հույս ունենանք՝ ժամանակավոր):
Եվ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցում կրկին պատասխանատվություն չի կրում։ Եվ զարհուրելին այն է, որ ըստ Փաշինյանի՝ Զանգեզուրով «միջանցքի» բացումն ու «Հայփոստի» աշխատանքը նույնական են։ Թեև ինչո՞ւ ենք զարմանում. աա այն մարդն է, որ պատրաստ էր ի ցույց աշխարհի բացել իր սեռական օրգանը և խայտառակ արեց մեզ ամբողջ աշխարհով մեկ:
Ուստի երկիրը թողել ենք մի մարդու վրա, որն, ըստ երեւույթին, ոչ մի պարագայում մեղավոր չէ... այսօրվա դատարկաբանություն-ասուլիսի հիմնական մեսիջը հենց սա էր՝ բոլորը մեղավոր են, բայց ինքը՝ երբե՛ք:
Արթուր Հայրապետյան