Հաիթիի մայրաքաղաքի բանտում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

 Հաիթիի մայրաքաղաքի բանտում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)

Հրդեհը բռնկվել է Հաիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի ազգային բանտում զինված ավազակների մասնակցությամբ անկարգությունների ֆոնին, հայտնում է տեղական Gazette Haiti թերթը։

«Ներկայումս ազգային բանտը կրակի մեջ է»,- ասվում է զեկույցում:

Հրատարակության տվյալներով՝ հրդեհի պատճառները դեռ պարզված չեն։ Սակայն հայտնի է, որ երկրում անկարգությունների բռնկումից հետո բանտարկյալներից ոչ ոք այնտեղ չի մնացել։

Տեսանյութն՝ այստեղ