Անգոլայում 50 մարդ է մահացել կախարդության թեստի պատճառով

Անգոլայում 50 մարդ է մահացել կախարդության թեստի պատճառով

Անգոլայում կախարդության մեջ կասկածվող 50 մարդ մահացել է այն բանից հետո, երբ ստիպել են խմել անհայտ հեղուկ։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Բի նահանգում սև մոգության կասկածյալներին ստիպել են խմել անհայտ հեղուկ՝ կախարդության համար փորձարկելու համար, և Կամակուպա քաղաքի 50 բնակիչ մահացել է։

Մթության ուժերի հետ շփման թեստն իրականացրել են համայնքի ավագները, թե կոնկրետ ինչ է ներառված հեղուկում, հայտնի չէ։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ նման ծիսակարգը լայն տարածում ունի Անգոլայում, սակայն վերջին շրջանում նման միջադեպերի թիվն ավելացել է, եւ իրավապահները փորձում են կասեցնել դրանք։ Այս պահին Անգոլայում կախարդանքով զբաղվելն արգելող օրենքներ չկան։