Ինչո՞ւ էր ԱԱԾ տնօրենն այցելել «Նաիրի» ԲԿ

Քիչ առաջ MediaHub-ը ֆիքսեց, թե ինչպես է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն այցելում «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նրան սպասարկող մեքենաները մոտ կես ժամ հիվանդանոցի բակում կայանած էին, թիկնապահներն էլ՝ մեքենաների մոտ։ Կես ժամ անց Արմեն Աբազյանը հեռացավ «Նաիրի» ԲԿ-ից։
MediaHub-ը հետաքրքրվեց բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից, թե ի՞նչ նպատակով էր ԱԱԾ տնօրենն այցելել «Նաիրի», արդյոք որևէ բուժզննում կամ բժշկական հետազոտություն անցե՞լ է, թե՞ ոչ։ «Նաիրի» ԲԿ-ից, սակայն, ասացին, որ բժշկական գաղտնիքից ելնելով՝ ոչինչ չեն մեկնաբանում։
Ըստ էության՝ չհերքեցին, որ բժշկական հետազոտություն անցնելու նպատակով է Արմեն Աբազյանն այցելել «Նաիրի» ԲԿ։ Երեկ էլ նկատել էինք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր այցելել «Նաիրի» ԲԿ։ Ի դեպ, նա վերջին շրջանում հաճախ է այս հիվանդանոց այցելում։
Վահե Մակարյան