Առողջապահության նախարարությունն անդրադարձել է ավտոբուսի վթարին

Առողջապահության նախարարությունն անդրադարձել է ավտոբուսի վթարին

Այսօր Երևանում 23 համարի երթուղին սպասարկող ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով տուժել է 8 քաղաքացի: 

6 մեծահասակ տեղափոխվել են բժշկական կենտրոն և այժմ գտնվում են հետազոտությունների փուլում: 

2 անչափահասից մեկը հոսպիտալացվել է, մյուսը թեթև վնասվածք է ստացել, տրամադրվել է առաջին բուժօգնություն:

Տուժածների առողջական վիճակի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի:

ՀՀ առողջապահության նախարարություն