Մաhացու վթար Գյումրիում․ պաշտոնական մանրամասներ ՓԾ մեքենայի մասնակցությամբ ողբերգական դեպքից

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ
Ապրիլի 29-ին՝ ժամը 10։13-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 13 հասցեի մոտակայքում բախվել է 5 տրանսպորտային միջոց՝ «Ford», «Opel», «Gaz», «Mercedes-Benz» և ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենան։
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով հինգ անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել է բժշկական հաստատություններ։
«Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով, մահացել է։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։