Հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկի 5-րդ հարկում

Հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկի 5-րդ հարկում

Ապրիլի 29-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել։

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկի 5-րդ հարկում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման  բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։10-ին, մարվել՝ 15։22-ին։ Այրվել են ննջասենյակը (20 քմ), միջանցքը (10 քմ ) և տանիքի փայտե կառուցատարրերը (20 քմ): 

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններ։