Ուշացող արդարադատություն․ որտե՞ղ է թաքնված շան գլուխը․ մեկնաբանում է ԲԴԽ նախագահը

Ոչ մեկ չի ասում, որ քրեական վարույթները տարբեր փուլերում իսկապես ձգձգվել են։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե դատական գործերը քնեցվում են, իսկ մարդիկ արդյունք են ուզում տեսնել։

Նրա խոսքով՝ հարցն այլ է, թե որտե՞ղ են եղել սխալներն ու մեղավորները։

«Մեր սկզբունքը հետևյալն է․ մենք չենք մասնակցում քաղաքական բանավեճերին, քանի որ դա սխալ մոտեցում կլինի։ Բայց եթե դա լինում է առանձին դատավորի վերաբերյալ հայտարարություն, որը պատշաճ չէ, ապա անդրադարձը կլինի մեր կողմից»,- նշեց Անդրեասյանը։

Արձագանքելով հարցին, թե ո՞վ է այդ մեղավորը, կամ որտե՞ղ է թաղված ձգձգումների գլուխը՝ Կարեն Անդրեասյանը հստակեցրեց՝ բացթողումներ եղել են բոլոր համակարգերում։

«Ես չեմ թիրախավորի որևէ մարմնի։ Կոռեկտ չի լինի հիմա մեղավորներ փնտրելը։ Բայց կարող եմ ասել, որ դատական իշխանության մեղքը ևս կա։ Եղել են ձգձգումներ՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ Կոնկրետ գործերով ես ինքս պատասխանել չեմ կարող»,- նշեց նա։

Լրագրողի հարցին, թե Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը մեկ տարվա ընթացքում ինչո՞ւ է այդքան ձգձգվել, Կարեն Անդրեասյանը երդվեց, որ գործից տեղյակ չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։