Սրբազանից հետո. Փաշինյանը գնո՞ւմ է Սարդարապատ

Սրբազանից հետո. Փաշինյանը գնո՞ւմ է Սարդարապատ

Նիկոլ Փաշինյանն այսօր նախագահական նստավայրում Հանրապետության տոնի առթիվ պարգևատրման արարողությունն ավարտելուց հետո, կարծես թե, հիմա էլ մեկնում է Սարդարապատ, որտեղից այս պահին վերադառնում են Բագրատ Սրբազանն ու նրա առաջնորդած շարժման մասնակիցները։

MediaHub-ին հայտնեցին, որ այս պահին ավտոբուսներով ոստիկանության զորքերին տեղափոխում են Սարդարապատ։ Նաև շտապօգնության մեքենա և փրկարար ծառայության մեքենա են նկատել այդ ուղղությամբ շարժվելիս։ Ամենայն հավանականությամբ նրանք գնում են ապահովելու Փաշինյանի անվտանգ այցը Սարդարապատ։

Հիշեցնենք, ավանդույթի համաձայն` երկրի ղեկավարությունը Սարդարապատի հուշահամալիր է այցելում առավոտյան շուտ, սակայն այսօր այնտեղ Բագրատ Սրբազանն էր, ու դա ստիպեց Փաշինյանին փոխել ծրագրերը: Մինչդեռ, ինչպես ավելի վաղ MediaHub-ը գրել էր՝ դեռ երեկվանից արարողակարգային բոլոր միջոցառումները հուշահամալիրում իրականացվել էին նրա այցին ընդառաջ:

MediaHub-ը փորձեց տեղեկությունը ճշտել կառավարության լրատվական ծառայությունից, սակայն մեր զանգերին չպատասխանեցին։

Վահե Մակարյան