Հուսով ենք՝ խոչընդոտները կվերացվեն. ռուս սենատորը նեղսրտած է ՀՀ ԿԳՄՍՆ-ից

Հուսով ենք՝ խոչընդոտները կվերացվեն. ռուս սենատորը նեղսրտած է ՀՀ ԿԳՄՍՆ-ից

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախաձեռնությամբ և ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստերում հայ պատգամավորների բազմաթիվ դիմումների արդյունքներով, Դաշնության խորհրդի ղեկավարության անմիջական աջակցությամբ ռուսական կողմին հաջողվել է լրացուցիչ բյուջետային միջոցներ գտնել հայաստանյան դպրոցների համար ռուսաց լեզվով ավելի քան 50 հազար դասագրքերի ձեռքբերման և հետագա նվիրատվության համար. այդ մասին ասել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովը։

«Նոյեմբերի 11-ին դասագրքերը հանձնվեցին ՀՀ-ին, սկսվեց դրանց բաշխումը դպրոցներ, որտեղ դրանք մեծ պահանջարկ ունեն։

Մեծ տարակուսանքով տեղեկացա, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կասեցրել է այս գործընթացը՝ ուսումնական նյութերի փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության պատրվակով։ Հատկապես տարօրինակ է այն փաստը, որ մեր հայ գործընկերներն իրենք են մեզ ուղարկել անհրաժեշտ դասագրքերի կոնկրետ ցանկ։

Ափսոս, որ նման անհեռատես քաղաքական ինտրիգներից առաջինը տուժում են մեր եղբայրական հայ ժողովրդի հասարակ տղաներն ու աղջիկները։

Բիշքեկում գտնվող մեր պատվիրակությունն այս հարցը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակին։ Հուսով ենք, որ բոլոր խոչընդոտները շուտով կվերացվեն»,- գրել է նա։