«Կասպիան» նավահանգիստ է ժամանել դիզվառելիք տեղափոխող առաջին տարանցիկ նավը

«Կասպիան» նավահանգիստ է ժամանել դիզվառելիք տեղափոխող առաջին տարանցիկ նավը

ԻԻՀ Էնզելի քաղաքի ազատ տնտեսական գոտում գտնվող «Կասպիան» նավահանգստի մասնավոր հատվածի տնօրենը Fars լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում, հայտարարել է, որ վերջերս վերոնշյալ նավահանգիստ է ժամանել դիզվառելիք տեղափոխող առաջին տարանցիկ նավը, որը ՌԴ-ից Կասպից ծովի իրանական նավահանգիստով և ԻԻՀ տարածքով դիզվառելիքի տարանցում է իրականացնում։

Ըստ նույն աղբյուրի փոխանցման Ռուսաստանից առաջին նավի ժամանումը այս նավահանգիստ ունի ռազմավարական կարևորություն Իրանի տարածքով անցնող Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ծովային և ցամաքային բաղադրիչներն ակտիվացնելու առումով, ինչը կարևոր է արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող իրանական տնտեսության բեռնափոխադրումների հատվածը ակտիվացնելու համար։

Կասպից ծովի իրանական ափամերձ հատվածում գործող «Էնզելիի ազատ տնտեսական գոտին», որի համալիրում ընդգրկված է նաև Կասպիան նավահանգիստը իրանական կողմը դիտարկում է որպես այս երկրի տարանցիկ կարողություններն ավելացնելու լուրջ հարթակ, ինչից անհրաժեշտության դեպքում կարող են օգտվել երրորդ երկրները։