Ռուսաստանի Կուրգանը շարունակում է ընկղմվել ջրի մեջ (տեսանյութ)

Ռուսաստանի Կուրգանը շարունակում է ընկղմվել ջրի մեջ (տեսանյութ)

Ռուսաստանի Կուրգանը շարունակում է ընկղմվել ջրի մեջ: Մեկ գիշերվա ընթացքում Տոբոլ գետում ջրի մակարդակը բարձրացել է մինչև 870 սմ՝ կայծակնային արագությամբ անցնելով 8 մետր վտանգավոր նշագիծը։ Հայտնել է Mash տելեգրամյան ալիքը։

Մարզկենտրոնի և Կետովո գյուղի բնակիչները շարունակում են փրկել իրենց, կենդանիները և իրերը։

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունն օգնում է տարհանմանը։ Վեց թաղամասերում ջրի տակ են մնացել ավելի քան երեք հազար բնակելի և հանգստյան տներ, 5 կամուրջ ու մայրուղիների 9 հատվածներ։

Տեսանյութն այստեղ