Մեկ անձի իշխանության վտանգներ Հայաստանում այլևս չկան․ Արայիկ Հարությունյան
Կառավարության բոլոր անդամները, այդ թվում և վարչապետը, առիթը բաց չեն թողնում հասարակության հետ շփվելու։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ ձևն ու ոճը որոշում է կառավարությունը, բայց լրատվամիջոցների համար սահամնափակումներ չկան՝ շփվելու պաշտոնյաների հետ։
Հարությունյանը նշեց, որ լրագրողների հետ շփումն արդյունավետ է։ Երբ լրագրողները հակադարձեցին, որ ասուլիսներն արվում են օնլայն ձևաչափով, իրենց հարցերը խմբագրվում են, Արայիկ Հարությունյանն արձագանքեց՝ հարցեր տալու շատ առիթներ կլինեն։
Ինչ վերաբերում է Փաշինյանի կողմից մեկ անձի իշխանություն հաստատելուն, ապա Արայիկ Հարությունյանը վստահ նշեց՝ ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացներն այն մակարդակի են հասել, որ այլևս նման վտանգներ չկան։
Մանրամասները՝ տեսանյութում: