Խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, եթե Ադրբեջանը դուրս չգա ՀՀ սուվերեն տարածքից․ Արմեն Խաչատրյան

ՀՀ Կառավարությունը միջոցներ է կիրառում ադրբեջանական ԶՈՒ-ին հայկական տարածքներից հեռացնելու ուղղությամբ։ Այս մասով քննարկումներ են իրականացվում, նաև քիչ առաջ վարչապետը հայտարարեց, որ օկուպացված տարածքները պետք է անհապաղ ազատվեն և հակառակորդի ԶՈւ-ն պետք է դուրս գա ՀՀ վարչական տարածքից։  Այս մասին այսօր ԱԺ-ում MediaHub.am-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ 

«Ի՞նչ քայլեր են սպասվում, ես ասում եմ՝ բոլոր հնարավոր քայլերը ձեռնարկվում են»,-ասաց նա և հավելեց, որ այս ուղղությամբ դիվանագիտական որոշ հաջողությունների է հասել հայկական կողմը և ագրեսիայի փաստն ընդունված է։

Հարցին՝ եթե Ադրբեջանը չհեռանա նշված տարածքներից, ապա խաղաղության պայմանագիր կստորագրվի՞ կամ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց կսկսվի՞, պատգամավորը պատասխանեց՝ իհարկե ոչ։ 

«Խաղաղություն նշանակում է, որ որևէ պետություն որևէ այլ պետության սուվերեն տարածքի նկատմամբ որևէ նկռտումներ չունի»,-ընդգծեց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում