Ինչո՞ւ հաշվետվություններ չեք ներկայացրել․ Խանդանյանը՝ ԿԿՀ նախագահի թեկնածուին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է հաշվետու լինի, բայց հաշվետվություններ այս չորս տարվա ընթացքում չեք ներկայացրել։ Այդ մասին այսօր դիմելով ԿԿՀ նախագահի թեկնածու Հայկուհի Հարությունյանին՝ ասաց ՔՊ-ական Սարգիս Խանդանյանը։

Նրա խոսքով՝ կայքում ներբեռնված հաշվետվություններից մեկը, որ վերաբերում է 2021-2021 թվականներին, ներբեռնվել է այսօր առավոտյան։

«Կխնդրեի ասել, թե ինչու այս հաշվետվողականությունը չկա»,- ասաց Խանդանյանը։

Ի պատասխան՝ Հայկուհի Հարությունյանը նկատեց, որ հաշվետվողականության տեսանկյունից կիսամյակային տվյալներ կան՝ սկսած 2021-ից։

«Իսկ աշխատակիցները համապատասխան հրապարակումը, որ ներկայացրիք, ուղղակի շտկել են, բովանդակային որևէ փոփոխություն չկա»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։