«Հրեշտակը»

«Հրեշտակը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է, ով շարունակում է ծառայություններ մատուցել Փաշինյանի թիմին ու նրա անդամներին: 

Վարդապետյանը «մաքրեց» Խաչատրյանին 

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից շուկայականից զգալի ցածր գնով բնակարան ձեռք բերելու առնչությամբ հրապարակումը, սակայն դրան ընթացք չի տվել:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, «Ինֆոքոմ» կայքի հետաքննության համաձայն, 2021-ի փետրվարին ընդարձակ բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում կառուցվող «Բյուրեղ» բնակելի թաղամասում՝ իր հարևանների համեմատ զգալիորեն ավելի ցածր գնով։
Սասուն Խաչատրյանը, որը ղեկավարում է Հակակոռուպցիոն կոմիտեն, բնակարանի նման գին ստանալով՝ կարող էր ազդել իր ղեկավարած կառույցի վարույթում քննվող քրեական գործի վրա, որը հարուցվել էր դեռ 2018-ի հուլիսին ու կապված էր «Բյուրեղ»-ի կառուցապատող «Ջերմուկ գրուպ»-ի սեփականատեր Վահագն Արսենյանի հոր՝ Աշոտ Արսենյանի գործի հետ։ Արսենյանին առնչվող ընտրակաշառքի գործը կասեցվել է` «մեղադրյալի հայտնի չլինելու հիմքով»։ 

Դասական կոռուպցիա 

Եթե նման բան տեղի ունենար Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիներին, ընդդիմադիր Փաշինյանը կխոսեր կոռուպցիայի դասական դրսևորման մասին:
Նույն գնահատականը տարածելի է այս պարագայում ու կասկած չկա, որ ինչ-որ պահի Սասուն Խաչատրյանի ղեկավարած գերատեսչությունը քննելու է հենց նրան վերաբերող այս գործարքը:

Վահրամ Բագրատյան