ՀՀ ՊՆ-ն հաստատում է

ՀՀ ՊՆ-ն հաստատում է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանցի երկու զինծառայող է մոլորվել։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողներից մեկը Սիսիանի գյուղերից մեկում է հայտնվել։

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ հաստատելով մամուլում շրջանառվող լուրերը։

«Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ: