Ադրբեջանցի մի զինծառայողը դեռ ՀՀ-ում է, մյուսին փնտրում ենք․ Սիսիանի համայնքապետ (տեսանյութ)

Ադրբեջանցի մի զինծառայողը դեռ ՀՀ-ում է, մյուսին փնտրում ենք․ Սիսիանի համայնքապետ (տեսանյութ)

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարության համաձայն՝ եղանակային անբարենպաստ պայմանների՝ ցածր տեսանելիության հետևանքով Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանցի երկու զինծառայող է մոլորվել։ 

Ավելի ուշ պարզ դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողներից մեկը Սիսիանի գյուղերից մեկում է հայտնվել։

MediaHub-ի հետ զրույցում Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը պատմեց, որ վերջինիս գյուղի տղաները գտել են, վնասազերծել և նա այս պահին դեռ Հայաստանում է։

«Մյուս զինծառայողին էլ դեռ փնտրում ենք բոլոր սարերով, ամբողջ տարածքներով»,-ասաց նա։

Ընդգծենք, որ ադրբեջանցին հայտնվել է Սյունիքի Աշոտավան գյուղում, մտել է բնակիչներից մեկի տուն։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը գրել էր, թե ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ անհետ կորածներին որոնելու համար։

Տեսանյութն՝ այստեղ։

Լիաննա Թորոսյան