Ո՞նց ա ասել, պետք ա ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջա՞նն ա. Քոչարյան

Ճիշտ դիվանագիտությունը՝ մեր կողմը կարողանանք առաջ տանել։ Այնպիսի տպավորություն է, որ մեր դիմացի կողմը պաշտպանում ա ու տանում ա բացարձակապես Ադրբեջանի փաստարկները։ Ու այստեղ մենք չենք խոսում երևակայական բաներից, չենք խոսում վերացական բաներից։ Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Մենք գործ ունենք այն երկրի հետ, որը յոթ ամիս առաջ էթնիկ զտման ա ենթարկել 120 հազար արցախցու ու մինչև այդ ինը ամիս շրջափակման մեջ ա պահել։ Այն երկրի հետ գործ ունենք, որը քնած հային սպանողին դիմավորել ա հերոսի պես։ Ո՞նց ա ասել, պետք ա ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջա՞նն ա»,- ասաց Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում