Պրոցեսը, որն իրականացնում է ՀՀ իշխանությունը, կունենա արդյունավետ հետևանքներ ժամանակի մեջ. Արսենյան

Գործընթացների արդյունավետությունը երևում է ժամանակի մեջ: Ես գտնում եմ, որ այն պրոցեսը, որը իրականացնում են ՀՀ իշխանությունները, կունենա արդյունավետ հետևանքներ ժամանակի մեջ: Այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

«Ես հասկանում եմ նաև ձեր քաղաքական դիրքորոշումը, չեմ կարող քննադատել կամ ողջունել, բայց հասկանում եմ: Այն պահին, երբ կստանաք ՀՀ ժողովրդի աջակցությունը կիրականացնեք այն քաղաքականությունը, որը կբխի ձեր դիրքորոշումից: Այս կառավարության ուսերին է, ցավոք սրտի, էդ հսկայական ու մեծ թնջուկի լուծման՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման պատասխանատվություն: Կարող են լինել և սխալներ, պետական առօրյայում գործում է արդյունքներ ստանալու ժամանակացույցը»,- ասաց նա:

Արսենյանը նշեց, թե պետք չէ Հայաստանը դիտարկել ամենակարողության դիտանկյունից։ «Մենք ունենք խնդիրներ ոչ միայն մեր հարևանի հետ, այլև ունենք խնդիրներ ներսում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում