Խոշոր ավտովթար. «Lexus»-ը հայտնվել է անձրևաջրերում, դուրս եկել հանդիպակաց և բախվել «BYD»-ին. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում՝ «Արծվի թևեր»-ի հարևանությամբ, բախվել են 41-ամյա Զոհրաբ Գ.-ի վարած «Lexus» և 43-ամյա Արթուր Պ.-ի վարած «BYD» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել է հիվանդանոցում մնալուց։
Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ վթարի հետևանքով «Lexus»-ը մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում ու մինչ պարեկների ժամանումը՝ հետաքրքրասեր վարորդների կողմից առաջացել էր մոտ 1.5 կմ-անոց խցանում, սակայն պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը կարգավորվեց։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Ըստ նախնական տեղեկությունների՝ «Lexus»-ը դեպի Երևան ընթանալիս է եղել, երբ ավտոմեքենան հայտնվել է անձրևաջրերի մեջ, ինչի հետևանքով վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, անցել է բաժանարար գոտու հատվածը և բախվել դեպի Սևան ընթացող «BYD»-ին։