Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում ապրիլի 24-ի գիշերը և առավոտյան, 25-ին, 26-ի երեկոյան, 27-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Ապրիլի 24-ի և 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանապետության տարածքում ապրիլի  25-ին՝ շրջանների զգալի մասում, 24-ին, 26-27-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ,  25-ին առանձին վայրերում՝ հորդառատ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 24-ին, 26-27-ին՝ 15-18մ/վ, ապրիլի 25-ին 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի  24-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։