Իմ դեմ չէ ուղղված. Արսենյանը` իր կուսակցության տարածքում պայթուցիկի տեղադրման մասին

Իմ դեմ չէ ուղղված. Արսենյանը` իր կուսակցության տարածքում պայթուցիկի տեղադրման մասին

Քիչ առաջ MediaHub-ը տեղեկացավ, որ Երևանի Գյուլբենկյան փողոցում տեղակայված օֆիսային տարածքներից մեկում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել: Նշված հասցեով ժամանել են ԱԻՆ աշխատակիցները, ապա նաև սակրավորները: 

Շենքի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ տարածքը պատկանում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին: Mediahub-ը կապ հաստատեց Գուրգեն Արսենյանի հետ, վերջինս հաստատեց, որ ինքն այդտեղ տարածք ունի, բայց վստահեցրեց` իր հետ ոչ մի կապ չունի դա: 

«Հա, փողոցում հայտնաբերել են, ոստիկանությունից ճշտեք` ինչ է, ինչ չի: Ինձ հետ ոչ մի կապ չունի դա»,-ասաց նա: 

Հարցին` ի՞նչ տարածք ունի ինքը այդտեղ, Արսենյանն ասաց` իր գլխավորած ՄԱԿ կուսակցության գրասենյակն է, իրեն պատկանող տարածք է: Իսկ հարցին, թե հնարավո՞ր է, որ պայթուցիկ սարքի տեղադրումը իր դեմ ուղղված լինի, Արսենյանը բացասական պատասխան տվեց:

Նշենք, որ այս պահի դրությամբ սակրավորներն ավարտել են իրենց աշխատանքները նշված վայրում:

 Վահե Մակարյան