Գյուլբենկյան փողոցում սակրավորները ռումբ են փնտրում. ի՞նչ կապ ունի կատարվածի հետ Գուրգեն Արսենյանը

Գյուլբենկյան փողոցում սակրավորները ռումբ են փնտրում. ի՞նչ կապ ունի կատարվածի հետ Գուրգեն Արսենյանը

Քիչ առաջ MediaHub-ը տեղեկացավ, որ Երևանի Գյուլբենկյան փողոցում տեղակայված օֆիսային տարածքներից մեկում ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել: 

Նշված հասցեով ժամանել են ԱԻՆ աշխատակիցները, ապա նաև սակրավորները:

Շենքի բնակիչները մեզ հետ զրույցում նշեցին, որ տարածքը պատկանում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին: 

Այս պահին աշխատանքները շարունակվում են: ԱԻՆ-ն ու սակրավորները ռումբ են փնտրում:

MediaHub-ի հետ զրույցում ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հաստատեց, որ ահազանգ են ստացել, որ Գյուլբենկյան փողոցի վրա՝ մայթի վրա, պայթուցիկ սարքի նմանվող առարկա կա: Այս պահին փրկարարներն ու ոստիկանները տեղում աշխատում են: Գործընթացը շարունակվում է:

Մանրամասները կհայտնենք հաջորդիվ: