Էրդողանն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Էրդողանն ու Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Քննարկվել են Ուկրաինայում վերջին իրադարձությունները և բանակցային գործընթացը։

Զելենսկու հետ զրույցում Էրդողանն ընդգծել է Մարիուպոլից վիրավորներին և խաղաղ բնակիչներին տարհանելու անհրաժեշտությունը:

Էրդողանը նաև պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել բանակցային գործընթացին։