Նուր-Սուլթանում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ 2022թ․ ապրիլի 24-ին տեղի ունեցավ ծաղիկների զետեղման արարողություն՝ Նուր-Սուլթան քաղաքի Սուրբ Ուսպենյան տաճարի տարածքում տեղադրված հայկական խաչքարի դիմաց։
Արարողությանը մասնակցեցին ՂՀ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ, գործերի ժամանակավոր հավատարմատար Արթուր Մանասերյանը, դեսպանությանը կից ռազմական կցորդ, գնդապետ Գրիգոր Տոնաբեկյանը, դեսպանության դիվանագետներն ու աշխատակիցները, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչները։
Կատարվեց Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։