Գազի գնի թանկացմանը կարո՞ղ են բախվել մեր քաղաքացիները․ Ագնեսա Խամոյան

Մեր քաղաքացիների մեծամասնության մոտ մտավախություն կա, որ գազի գնի թանկացման կարող են բախվել: Այս մասին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ  Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

«Բոլոր խնդիրները լուծվում են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների աշխատանքային բարենպաստ պայմանների դեպքում, բայց վերջին շրջանում լարվել են հարաբերությունները, լարվածությունը պայմանավորված է ՀԱՊԿ-ի շրջանակներում ունեցած անհամաձայնություններով, և որքան էլ մեզ փորձենք համոզել, ՀԱՊԿ անդամ երկրներին համոզել, աշխարհի համոզել, որ ԵԱՏՄ-ի գործերը կապ չունեն ՀԱՊԿ-ի հետ, իսկ ՀԱՊԿ-ի գործերը կապ չունեն ԵԱՏՄ-ի հետ, ակնհայտորեն մեկը մյուսի հետ փոխկապակցված են»,- ասաց Խամոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում