Վլադիմիր Պուտինը ՀՀ գալո՞ւ է, թե՞ չի համարձակվելու գալ

ՀՀ սուվերեն տարածքի վրա տեղի է ունեցել ռազմական գործողություն, այն ռազմաքաղաքական դաշինքը, որի անդամ ենք մենք, դրանից չենք ստացել համապատասխան գնահատական և գործողություն, որն ակնկալել ենք։ Այս մասին ԱԺ գլխադասային հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին, թե ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների նիստ տեղի ունենալո՞ւ է Երևանում, Վլադիմիր Պուտինը ՀՀ գալո՞ւ է, թե՞ չի համարձակվելու գալ, Հակոբյանը պատասխանեց, որ այդ հարցին բազմաթիվ անգամ պաշտոնական աղբյուրները անդրադարձել են։

Մանրամասները՝ տեսանյութում