ՌԴ-ում տեղատարափ անձրևները լցրել են դպրոցները, ստորգետնյա անցումները, շենքերի առաջին հարկերը. ի՞նչ իրավիճակ է այս պահին

ՌԴ-ում տեղատարափ անձրևները լցրել են դպրոցները, ստորգետնյա անցումները, շենքերի առաջին հարկերը. ի՞նչ իրավիճակ է այս պահին

ՌԴ Պրիմորիեում տեղատարափ անձրևները լցրել են դպրոցները, ստորգետնյա անցումները, շենքերի առաջին հարկերը. հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները:

Վլադիվոստոկում՝ թիվ 41 լիցեյի մոտ, հենապատի մի հատվածը փլուզվել է՝ չդիմանալով ջրի ուժեղ հոսքին։ Քաղաքում խաթարվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը. հայտնում են ականատեսները։

Միխայլովսկի շրջանի ղեկավարի խոսքով՝ գետերում ջրի մակարդակը սկսել է արագորեն բարձրանալ։ Օպերատիվ ծառայությունները բնակչությանը ծանուցել են ջրհեղեղի վտանգի մասին։

Արտյոմի տարածքում արտակարգ ռեժիմ է սահմանվել, քաղաքում արդեն 93 մմ-ից ավելի տեղումներ են տեղացել։

Տեսանյութերը՝ այստեղ