Ուժգին քամին վնասել է մարդկանց, շրջելով ծառեր... փոթորիկ Մեքքայում (տեսանյութեր)

Ուժգին քամին վնասել է մարդկանց, շրջելով ծառեր... փոթորիկ Մեքքայում (տեսանյութեր)

Ուժգին քամին հարվածել է Սաուդյան Արաբիայի Մեքքային՝ մարդկանց տապալելով և շրջելով ծանր մետաղական կառույցները։

«Քամիները, որոնք հարվածել են սուրբ մայրաքաղաքին, գերազանցել է 80 կմ/ժ-ը»,- գրել է Սաուդյան Արաբիայի ազգային օդերևութաբանական կենտրոնի ներկայացուցիչ Հուսեյն ալ-Քահթանին։

Տեղական լրատվամիջոցների տարածած տեսանյութում երևում է, թե ինչպես են Սաուդյան Արաբիայի քաղաքացիներին և օտարերկրյա ուխտավորներին քամու ուժգին պոռթկումները քշում ամպրոպի ժամանակ: Փոթորիկը տապալել է նաև գովազդային վահանակներ, մետաղական կոնստրուկցիաներ և աղբամաններ։

Վատ եղանակի ֆոնին Մեքքա նահանգի իշխանությունները հայտնել էն թագավորության դպրոցներում, քոլեջներում և համալսարաններում դասերը հեռավար ռեժիմի տեղափոխելու մասին:

Տեսանյութերը՝ այստեղ