Ծեծի ենթարկված Արթուր Չախոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Ծեծի ենթարկված Արթուր Չախոյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Արթուր Չախոյանի նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 297 ֊րդ հոդվածի 2 ֊րդ մասի 1 ֊ին և 3 ֊րդ կետերով, հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը։

«Իրավական ֆարսը շարունակվում է։

Ակնհայտ հանցագործության համար անձինք ոչ կանչվել են, ոչ վերջիններիս հետ կոնկրետ քննչական ֊ դատավարական գործողություններ են կատարվել, իսկ քաղաքացիական ակտիվիստը քաղաքացիական ակցիա իրականացնելու համար մեղադրվում է։

Նախորդիվ արտահայտածս մտահոգությունը, ցավոք, բայց հետզհետե իրականանում է` փորձ է կատարվում ծածկադմփոց անել Նոր Նորքի առերևույթ հանցագործ թաղապետի ու իր հանցակիցների գործողությունները` դրանք բարդելով կրկնում եմ` քաղաքացիական ակցիա իրականացնող անմեղ անձի վրա, ով այս պատմության մեջ կարող է ունենալ բացառապես մեկ դատավարական կարգավիճակ` տուժողի»,- գրել է նա։