Վերամբարձ կռունկը կողաշրջվել է՝ վնասելով գերեզմանաքարեր․ կռունկավարը տեղում մահացել է․

Վերամբարձ կռունկը կողաշրջվել է՝ վնասելով գերեզմանաքարեր․ կռունկավարը տեղում մահացել է․

Այսօր՝ ապրիլի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում՝ հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 14։30-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում՝ «Դոմուս» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վերամբարձ կռունկը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Վթարի հետևանքով կռունկավարը տեղում մահացել է, իսկ ընկնելու հետևանքով մի քանի գերեզմաններ վնասվել են, այդ թվում՝ կոտրվել են մոտ 15 շիրմաքարեր։

Փաստի առթիվ Գ. Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, ինչպես նաև հանգուցյալների վնասված գերեզմանների հարազատների ինքնությունը։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։