Հայտնի է, թե երբ կվերականգնվի Ստեփանակերտի գազամատակարարումը

Հայտնի է, թե երբ կվերականգնվի Ստեփանակերտի գազամատակարարումը

«Արցախգազ» ՓԲԸ֊ն տեղեկացնում է, որ Ստեփանակերտ մտնող գազատարի  վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, և մայրաքաղաքի գազամատակարարումը նախատեսվում է վերականգնել այսօր՝ ապրիլի 29-ին՝ ժամը 20:00 սահմաններում։ Մի փոքր ավելի ուշ կվերսկսի նաև գազալցակայանների աշխատանքը։ 

Կրկին հայցում ենք բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար։