Կարճաղբյուր գյուղում այրվել է անասնակեր

Կարճաղբյուր գյուղում այրվել է անասնակեր

Մարտի 30-ին` ժամը 11:48-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարճաղբյուր գյուղի 15-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։21-ին, մարվել՝ 13։35-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։