Պլանային գազանջատումներ. հասցեներ

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 4-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղի 7-րդ փողոցի թիվ 67 բազմաբնակարան շենքի, 7-րդ փողոցի, 7-րդ փողոց նրբանցքի, 9-րդ փողոց նրբանցքի, 12-րդ, 13-րդ, 13-րդ փողոց նրբանցքի, 14-րդ, 15-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 19ա, 21-րդ փողոցների առանձնատների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրի դպրոցին հարակից թաղամասի, Վազաշեն բնակավայրի կենտրոնական թաղամասի, Բերդ քաղաքի Հայկ Նահապետի, Սայաթ-Նովայի, Ադամյան, Իսահակյան, Գ․ Նժդեհի, Սարալանջի, Թեհլերյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։