Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն

Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն: Հայտնել է է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը նախատեսված է ապրիլի 22-ին Մոսկվայում։
Ալիևն աշխատանքային այցով լինելու է Ռուսաստանում։ Պուտինի հետ բանակցությունները նախատեսված են այդ այցի շրջանակում։
«Նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության ու դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող առանցքային հարցերը, նաև մտքերի հանգամանալի փոխանակում կատարել տարածաշրջանային արդի խնդիրների շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։