Մոսկվացուն սպանելու համար կասկածվող Աբբասովը ձերբակալվել է․ նրա բնակարանում հայտնաբերվել է կանխիկ 72 մլն ռուբլի

Մոսկվացուն սպանելու համար կասկածվող Աբբասովը ձերբակալվել է․ նրա բնակարանում հայտնաբերվել է կանխիկ 72 մլն ռուբլի

Մոսկվայում բայքերի սպանության համար կասկածվող 21-ամյա Շահին Աբբասովի բնակարանում հայտնաբերվել է 72 մլն ռուբլի կանխիկ գումար։

Ըստ SHOT-ի՝ նրա ընտանիքը կոշիկ է վաճառել Wildberries-ում։

Քրեական գործով այս պահին կալանավորված են ընտանիքի հայրն ու ընկերը։

Մոսկվացին դանակահարվել էր հարսնացուի տան մոտ այն բանից հետո, երբ վիճել էր Camry-ի վարորդի հետ, ով իր մեքենան կայանել էր մայթին։

Կրասնոդարսկայա փողոցի տներից մեկի բակում վեճ էր եղել կայանատեղիի պատճառով։ 24-ամյա Կիրիլ Կ.-ն մոտոցիկլետով եկել էր իր հարսնացուին տեսակցելու։ Իսկ մուտքի մոտ՝ մայթին, 21-ամյա Շահինի սպիտակ Camry-ն է կագնած եղել։

Վերադարձի ճանապարհին Կիրիլը Toyota-ի վարորդին դիտողություն էր արել, որ մայթին և մուտքի մոտ կայանելն արգելված է։ Ի պատասխան՝ Շահինը սկսել էր բղավել ու վրդովվել, որ մոտոցիկլետի պատճառով չի կարող հեռանալ։

Երկխոսությունը չէր ստացվել․ Շահինը դանակահարել էր մոտոցիկլավարին. Դրանից հետո Շահինի ընկերները խուճապահար կանչել էին շտապօգնության համարը և օգնություն կանչել։ Ավելի ուշ Կիրիլը մահացել էր հիվանդանոցում։ 

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Ադրբեջանի քաղաքացին ձերբակալվել է։

Կադրերն այստեղ