Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ավստրիայի կանցլերը դեմ է արտահայտվել ռուսական գազի և նավթի դեմ էմբարգոյի սահմանմանը

Blog Image

Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը Kronen Zeitung թերթի հետ զրույցում դեմ է արտահայտվել Ռուսաստանից գազի և նավթի մատակարարումների դեմ էմբարգոյի սահմանմանը։

Ավստրիացի քաղաքական գործիչը հաստատել է իր դիրքորոշումը գերմանացի պաշտոնակցի՝ Օլաֆ Շոլցի հետ բանակցություններից հետո։

«Պատժամիջոցներն իմաստ ունեն միայն այն դեպքում, եթե դրանք թուլացնում են նրան, ում համար սահմանվել են, այլ ոչ թե նրան, ով դրանք սահմանել է», - ընդգծել է Նեհամերը։

Նրա խոսքով՝ ինքն իր խնդիրն է համարում էներգապաշարների մատակարարումների անվտանգության ապահովումը։ Միևնույն ժամանակ նա նաև հայտարարել է ռուսական գազից կախվածությունը թուլացնելու անհրաժեշտության մասին ու կոչ է արել սպասել գազի մատակարարման վերաբերյալ պայմանագրերում ռուբլիով վճարմանն անցնելու մասին մանրամասներին։

Send