ԱՄՆ քաղաքացիները, որոնք գտնվում են Ռուսաստանում և Ուկրաինայում, պետք է անհապաղ լքեն այդ երկրները։ Այս մասին հինգշաբթի՝ մարտի 31-ին, ճեպազրույցում ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Վերջին շաբաթների ընթացքում մենք ստացել ենք տեղեկություններ այն մասին, որ ռուսական անվտանգության ուժերը հայտնաբերել և ձերբակալել են ԱՄՆ քաղաքացիներին Ուկրաինայում և Ռուսաստանում: Մեր խորհուրդը հիմնված է այս թարմացված տվյալների վրա», - ասել է Փրայսը:
Միաժամանակ նա ասել է, որ ԱՄՆ-ի այն քաղաքացիները, որոնք գերեվարվել են Ուկրաինայում, տեղափոխվել են Կիևի կողմից չվերահսկվող Դոնբասի տարածքներ, որտեղից էլ նրանց տեղափոխել են Ռուսաստան։ Արդյունքում ձերբակալվածներն ազատ են արձակվել։